Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը դիմել է Հայաստանի իշխանություններին՝ խնդրելով չընդունել ուղիղ ավիաչվերթներ Ղրիմից։ Այդ մասին հայկական հեռուստաալիքի եթերում հայտարարել է նախարարության ներկայացուցիչ Եվգենի Պերեբիյնիսը։
Այդպես է նա մեկնաբանել Սիմֆերոպոլ-Երևան ուղիղ չվերթը, որն իրականացվել է նոյեմբերի 16-ին «Грозный Авиа» ավիաընկերության կողմից, գրում է Лента-ն։
Նրա խոսքով՝ Ղրիմի բոլոր օդանավակայանները, այդ թվում՝ Սիմֆերեպոլի օդանավակայանը, փակվել են Ուկրաինայի կառավարության որոշմամբ։ Դա նշանակում է, որ ցանկացած չվերթ, որը կիրականացվի թերակղզու տարածքից, համարվում է անօրինական։ Պերեբիյնիսը նշել է նաև, որ նման չվերթներ իրականացնող ընկերությունները խախտում են օրենքը և ենթակա են Քաղավիացիայի միջազգային կազմակերպության կողմից պատժամիջոցների։