Միջազգային 

Վրաստանը գտնվում է «Արևելյան գործընկերության» առաջնագծում

Վրաստանը գտնվում է «Արևելյան գործընկերության» առաջնագծում, և նրա բոլոր ձգտումները փաստարկված են՝ Բրյուսելում Վրաստան-ԵՄ ասոցացման խորհրդի հանդիպումից հետո մամլո ասուլիսում հայտարարել է ԵՄ հարևանության և ընդլայնման քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհանես Հանը:


«Մենք լիովին ճանաչում ենք ԵՄ-ին ինտեգրվելու Վրաստանի ձգտումը և տեսնում, որ այդ ձգտումն ամրապնդվում է գործերով»,- ընդգծել է նա:


Եվրահանձնակատարը նշել է, որ Վրաստանում անցկացվող բարեփոխոմները հաջող են, և դրանք միանշանակ ուղղված են ԵՄ-ի հետ համապատասխանեցմանը:


«Վրաստանը հասնում է հաջողությունների և արդեն անցնում մեր փոխհարաբերությունների երկրորդ փուլին: Դա վերաբերում է, օրինակ, այցագրերի ազատականացմանը»,- նշել է նա:

Նույն շարքից