Միջազգային 

Էրդողանը քննադատել է իրեն ծաղրողներին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խիստ քննադատության է ենթարկել Ամերիկան հայտնագործելը մուսուլմաններին վերագրելու հարցում իրեն ծաղրողներին:

 

Ինչպես տեղեկացնում է «Միլլիյեթ» թերթի կայքը, նա հայտարարել է, թե այդ պնդումը նորություն չէ և բազմաթիվ գիտնականներ են դա հաստատում:

 

«Որոշ սյունակագիրներ ու երիտասարդներ սկսել են ծաղրել ու չհավատալ, քանի որ կարծում են, թե մուսուլմանները դա անել չէին կարող: Քանի որ ինքնավստահ չեն: Քանի որ կարծում են, թե այդպես Արևելքի ներդրումը հայտնի կդառնա»,-ասել է նա:

Նույն շարքից