Միջազգային 

ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան կշարունակեն Ռուսաստանի վրա ճնշում գործադրել» ուկրաինական ճգնաժամի կապակցությամբ

 ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան «կշարունակեն Ռուսաստանի վրա ճնշում գործադրել» ուկրաինական ճգնաժամի կապակցությամբ:  


Այդ մասին  հայտարարել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Ֆիլիպ Համոնդը ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հետ Լոնդոնում կայացած բանակցություններից հետո:


«Մենք քննարկեցինք Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի գործողությունները,-ասել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը:- Ռուսաստանին անհրաժեշտ Է մշտապես հիշեցնել Մինսկի համաձայնագրերով ստանձնած իր պարտավորությունների մասին: Մենք կշարունակենք Ռուսաստանի վրա ճնշում գործադրել այնքան ժամանակ, քանի դեռ նա չի կատարել այդ պարտավորությունները», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նույն շարքից