Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ԱԳՆ` Եվրոպայի հարցերով ներկայացուցիչ Դևիդ Լիդինգտոնը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Պիեր Անդրյուին: Այս մասին գրառում է կատարվել Ադրբեջանում Միացյալ Թագավորության դեսպանության «Թվիթեր»-ի էջում:
Հաղորդվում է, որ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը: