Միջազգային 

Կիպրոսի խորհրդարանի նախագահը կայցելի Հայաստան

Երկօրյա պաշտոնական այցով նոյեմբերի 18-ին Երեւան կժամանի Կիպրոսի խորհրդարանի նախագահ Յանաքիս Օմիրու: Ինչպես հաղորդում է հունահայ «Ազատ օր» պարբերականը, այցը տեղի է ունենում Հայաստանի ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հրավերով:


Պաշտոնական այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Հովիկ Աբրահամյանի, ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանի եւ խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ:


Նախատեսված է, որ Յանաքիս Օմիրուն կայցելի նաեւ Էջմիածին եւ կհանդիպի Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսին:


Օմիրունի ղեկավարած պատվիրակության կազմում են Կիպրոսի խորհրդարանում հայության ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանը, Խորհրդարանի նախագահի գրասենյակի տնօրեն Անտոնիս Քութիլիանոսն ու միջազգային հարաբերություների բաժնի տնօրեն Էվի Խաձիյանին:

Նույն շարքից