Միջազգային 

Թուրքիան Հայկական հարցի առնչությամբ Վատիկանից աջակցություն է ակնկալում

Թուրքիայի արտգործնախարարության որոշմամբ Վատիկանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան նշանակված Մեհմեթ Փաչաջըն հավատարմագրերն է հանձնել Հռոմի պապ Ֆրանցիսկոսին և սկսել իր պաշտոնական գործունեությունը, տեղեկացնում է «Դողան»լրատվական գործակալությունը:

 

Կաթոլիկ հոգևոր առաջնորդն ընդունել է նորանշանակ դեսպանին, նրա տիկնոջն ու որդուն, իսկ հանդիպումից հետո թուրք դեսպանը մամուլի ներկայացուցիչներին տված մեկնաբանությունում խոսել է Հռոմի պապի՝ Թուրքիա կատարելիք այցից ու դրանից ունեցած ակնկալիքներից:

 

Փաչաջըն անդրադարձել է նաև Հայկական հարցի վերաբերյալ Վատիկանի դիրքորոշմանն ու ասել. «Պապը պարբերաբար երկխոսությունից ու խաղաղությունից է խոսում և պաշտպանում է այդ գաղափարը: Թուրքիայի դիրքորոշումն էլ այսօր հայկական կողմի հետ երկխոսելու օգտին է, խոսակցություն սկսել ենք ուզում: Թուրքիայի այդ կեցվածքը թե՛ աշխարհիկ, թե՛ Վատիկանի հոգևոր առաջնորդներից աջակցություն պետք է ստանա: Երկխոսությունը խրախուսող շրջանակները պետք է աջակցեն Թուրքիայի այդ դիրքորոշմանը»,-ասել է նորանշանակ դեսպանը:

Նույն շարքից