Միջազգային 

Քրդերը գրավել են Քոբանիի կենտրոնը

Քրդական ինքնապաշտպանական ուժերը վերականգնել են վերահսկողությունը Քոբանիի կենտրոնի վրա, որն ավելի վաղ գրավել էին«Իսլամական պետության» զինյալները. տեղեկացնում է РИА Новости  գործակալությունը:

Քաղաքի կենտրոնում ազգային (քրդական) ուժերը ռազմական հատուկ գործողություն են իրականացրել, որի հետևանքով ոչնչացվել է 13 ահաբեկիչ և ազատագրվել է 6 շենք:

 

Սիրիական ՍԱՆԱ գործակալության տվյալներով՝ մարտական գործողությունների արդյունքում քրդերը կարողացել են նաև մեծ զինապահեստ գրավել, որում առկա են եղել նռնականետեր, դիպուկահար զենքեր, մի քանի հազար փամփուշտ:

 

Ընդհանուր առմամբ՝ Քոբանիի ինքնապաշտպանական ուժերը քաղաքի տարբեր հատվածներում ոչնչացրել են 30 ահաբեկչի: Դժվար է սակայն իրավիճակը երկրի հարավ-արևելքում, որտեղ ԻՊ-ի ահաբեկիչների մեծ խումբ է սպանվել:

 

Քրդական ինքնապաշտպանական ուժերը Քոբանին պաշտպանում են արդեն ավելի քան 2 ամիս: ԻՊ-ի զինյալների հարձակումից հետո քաղաքում սպանվել է ավելի քան 1200 մարդ, մոտ 2000-ը ապաստան են գտել հարևան Թուրքիայում:

Նույն շարքից