ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը համարում է, որ Արևմուտքի և Ռուսաստանի միջև ուկրաինական հարցով փոխզիջումը հնարավոր է, և եթե դա տեղի չունենա, երկու կողմերը կպարտվեն, գրում է ria.ru-ն:
Պատասխանելով հարցին այն մասին, թե որտեղ է նա տեսնում Արևմուտքի և Մոսկվայի միջև ուկրաինական հարցում փոխզիջում, Գորբաչովը հայտարարել է, որ «այն դեռ չկա, բայց բոլորովին հնարավոր է»:
«Ես կարծում եմ, որ կպարտվեն և՛ Ռուսաստանը, և՛ ողջ Եվրոպան, եթե դա տեղի չունենա»,- ասել է ԽՍՀՄ նախկին նախագահը «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին տված հարցազրույցում: