Միջազգային 

Բեռլինը ճանաչվել է կիբերլրտեսության մայրաքաղաք

Գերմանիայի հետախուզական ծառայության ղեկավար Հանս Գեորգ Մաասենը Բեռլինն անվանել է կիբերլրտեսության մայրաքաղաք, գրում է korrespondent.net-ը:

 

Նա բացատրել է դա նրանով, որ երկրի տնտեսությունը, պաշտպանությունը և միջազգային հարաբերությունները հաքերների համար թիրախ են: Նրա խոսքով՝ ամեն օր գրանցվում է երեք հազարից ավելի կիբերհարձակում երկրի կառավարության և ընկերությունների վեբ- ռեսուրսների վրա:

 

«Մենք գրանցել ենք գերմանական կառավարության և ընկերությունների IT-ենթակառուցվածքների վրա կիբերհարձակումների աննախադեպ աճ»,- հայտարարել է նա՝ հստակեցնելով, որ օրական մոտ հինգ կիբերհարձակում լուրջ վտանգ է ներկայացնում; Ընդ որում՝ հետախուզական ծառայության ղեկավարը նշել է, որ դրանք որպես կանոն գալիս են Ռուսաստանից կամ Չինաստանից:

 

Առավել շատ հարձակումներ գրանցվում են «Մեծ քսանյակի» գագաթաժողովի նման միջազգային իրադարձություններից առաջ: Նշվում է, որ այդ ժամանակ կառավարության խորհրդականները կարող են PDF կցված նյութերով վարակված նամակ ստանալ իբր այլ երկրի բանակցողներից:

Նույն շարքից