Թեհրանը և միջազգային միջնորդների «վեցյակն» Իրանի միջուկային խնդրի վերաբերյալ բանակցությունների ժամկետը չի երկարաձգի մինչև 2015թ. մարտ: Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով իրանական պատվիրակությունում աղբյուրին:
«Այդ պնդումները (որ բանակցությունների ժամկետը կերկարաձգվի) չեն համապատասխանում իրականությանը: Մենք չենք հաստատում այդ տեղեկությունը: Բանակցությունները բավական ինտենսիվ են ընթանում: Եվ մենք բոլորս արդյունքի հույս ունենք»,- նշել է աղբյուրը:
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ում հայտարարել են, որ կողմերը մեկ քայլ են հեռու Իրանի միջուկային ծրագրի հարցով պայմանավորվածությունից: