2012 թվականին ավելի քան 800 հազար օտարերկրացիներ դարձել են Եվրամիության նոր քաղաքացիներ: Այս տվյալները հրապարակել Է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը՝ վկայակոչելով Եվրոպայի վիճակագրական գործակալությունը՝ Եվրոստատը:
«2012 թվականին 818 հազար մարդ քաղաքացիություն Է ստացել ԵՄ-ի 28 երկրներում, ինչը 4 տոկոսով ավելի Է, քան 2011 թվականին եւ 6 տոկոսով ավելի, քան 2009 թվականին»,-պարզաբանել են ԵՀ-ում:
Եվրամիության նոր քաղաքացիների թվում ամենաշատը Մարոկոյից սերվածներն են (59 հազար 300 մարդ): Նրան հաջորդում են Թուրքիան (53 հազար 800), Հնդկաստանը (36 հազար 900) եւ Էկվադորը (28 հազար 900): «Այստեղ ցուցանիշները նախորդ տարիների համեմատությամբ գրեթե չեն փոխվել: Մարոկոյից սերվածներն ու թուրքերը ամեն տարի պահպանում են առաջատար դիրքերը»,-նշում Է մամուլի ծառայությունը:
Ինչ վերաբերում Է այն պետություններին, որոնք առավել լոյալ են նոր քաղաքացիներ ընդունելու հարցում, ապա դրանց թվում առաջին տեղն զբաղեցնում Է Հունգարիան, որին հաջորդում են Շվեդիան եւ Լեհաստանը: 2012 թվականին ամենաքիչ թվով նոր քաղաքացիներ են հայտնվել Չեխիայում, Սլովակիայում, Էստոնիայում եւ Ավստրիայում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: