Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մոհամմադ Ռեյիսին համարում է, որ Անդրկովկասյան տարածաշրջանում տիրող իրավիճակը լավ չէ:
«Ես գոհ չեմ այդ իրավիճակից»,-լրագրողների հետ զրույցում ասաց նա՝ անդրադառնալով վերջին շրջանում ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, մասնավորապես` Ադրբեջանի կողմից հայկական ուղղաթիռի կործանման դեպքին:
Դեսպանը հույս հայտնեց, որ Ղարաբաղյան կոնֆլիկտը կլուծվի բանակցային ճանապարհով:
«Ես հույս ունեմ, որ Ադրբեջանն ու Հայաստանը կշարունակեն բանակցությունները և կհասնեն խնդրի լուծմանը»,-ասաց նա՝ շեշտելով, որ խնդիրը պետք է լուծվի առանց բանակի միջամտության:
Հարցին, թե արդյոք տարածաշրջանում Ադրբեջանը պահում է խաղաղությունը, դեսպանը պատասխանեց, որ պետք է լինի խաղաղություն, և խնդիրները պետք է լուծվեն միայն խաղաղ ճանապարհով: