Ադրբեջանի իշխանությունները որոշել են 2015-ին ավելացնել երկրի պաշտպանական բյուջեն ՝ ներկայիս 3,8 միլիարդ դոլարից հասցնելով 4,8 միլիարդ դոլարի:
Այդ մասին հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Սամիր Սարիֆովը. հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: Ֆինանսների նախարարը պարզաբանել է, որ բյուջեի ավելացումը կապված է Լեռնային Ղարաբաղում Հայաստանի գործողությունների հետ։ Սարիֆովը շարունակել է հին երգը, թե իբր հայերը շարունակում են իրենց «օկուպացիոն քաղաքականությունը»: