Միջազգային 

Քերին Լավրով հորդորել է տվել ուշադրություն չդարձնել Օբամայի խոսքերին

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Պետդումայում «կառավարական ժամ»-ի  ընթացքում  հայտարարել է, որ իր ամերիկացի գործընկեր Ջոն Քերին իրեն խորհուրդ է տվել ուշադրություն չդարձնել  ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի խոսքեին, ով ՌԴ-ին հավասարեցրել էր էբոլա տենդին և ահաբեկչությանը. հայտնում է РИА Новости-ն:  


«Ես ուշադրություն էի դարձրել Օբամայի այն սպառնալիքներին, որոնք հնչել էին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ժամանակ... Վերջերս զրուցում էի ԱՄՆ պետքարտուղարի հետ և հարցրեցի նրան՝ ի՞նչ է այդ ամենը նշանակում: Քերին, ի պատասխան, խորհուրդ տվեց ուշադրույթուն չդարձնել»,- պատմել է Լավրովը:   «Եթե այդ ամենը այդքան լուրջ է, ապա, անխոս, դա ցավալի է»,- հավելել է նա: 

Նույն շարքից