Լիբանանի միապալատ խորհրդարանի պատգամավորները 16-րդ անգամ հետաձգել են երկրի նախագահի ընտրությունները՝ հայտնում է TASS-ը: Քվորումի բացակայության պատճառով խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերին քվեարկությունը կրկին հետաձգել է, այն այս անգամ նախատեսվում է անցկացնել դեկտեմբերի 10-ին:
Խորհրդարանի նիստերի դահլիճում ներկա են եղել 128 օրենսդիրներից 53-ը: Մինչդեռ ընտրությունների անցկացման համար անհրաժեշտ էր 86 պատգամավորների ներկայությունը:
Ապրիլի 23-ին կայացած քվեարկության առաջին փուլը չէր պարզել հաղթողին: Իսկ երկրորդ փուլն այդպես էլ չի կայացել՝ սիրիամետ կուսակցությունների բոյկոտի պատճառով: Լիբանանը համանման իրավիճակի առջև էր հայտնվել նաև 2007-2008թթ. քաղաքական ճգնաժամի ժամանակ:
Լիբանանի նախագահի պաշտոնը թափուր է այն բանից հետո, երբ մայիսի 25-ին այն ազատեց Միշել Սուլեյմանը: Լիբանանում ընդունված է, որ նախագահի պաշտոնը զբաղեցնում է քրիստոնյա-մարոնի: