Միջազգային 

Սերբիան պետք է պատժամիջոցներ սահմանի ՌԴ–ի դեմ, եթե ցանկանում է անդամակցել ԵՄ–ին. Յոհանես Հան

Սերբիան պետք է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանի, եթե ցանկանում է մտնել Եվրամիություն: Այդ մասին «Вечерние новости» սերբական թերթին տված հարցազրույցում հայտարարել է հարևանության քաղաքականության և ընդլայնման շուրջ բանակցությունների հարցերով եվրահանձնակատար Յոհանես Հանը, գրում է lenta.ru-ն:

«Սերբիան իրավաբանորեն պարտավորվել է միանալու մասին բանակցությունների շրջանակներում աստիճանաբար համաձայնեցնել իր դիրքորոշումը ԵՄ-ի հետ դժվար հարցերի վերաբերյալ, այնպիսիք, ինչպիսիք են Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները: Դա շատ կարևոր է, և մենք ակնկալում ենք, որ Բելգրադը կհետևի այդ պարտավորություններին»,- հայտարարել է Յոհանես Հանը Բելգրադ այցից առաջ:

Եվրահանձնակատարը նշել է, որ հասկանում է Սերբիայի և Ռուսաստանի միջև կապերի պատմական կարևորությունը, և այդ պատճառով չի ստիպի Բելգրադին «պարզ ընտրություն կատարել»: Միևնույն ժամանակ նա հիշեցրել է, որ Սերբիան ԵՄ մտնելու ճանապարհ է վերցրել՝ դա հայտարարելով գլխավոր ռազմավարական նպատակ:

Նույն շարքից