Տնտեսություն 

Հանդիպել են Ֆրանսիայի և Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունների պատասխանատուները

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանը հանդիպել է Ֆրանսիայի գյուղատնտեսության նախարար Ստեֆան լը Ֆոլի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության լրատվական ծառայությունից։

Հանդիպման ընթացքում հայ և ֆրանսիացի պաշտոնյաները քննարկել են գյուղատնտեսության և ագրոարդյունաբերության ոլորտում երկու երկրների համագործակցության հարցեր, ձեռք բերել մի շարք պայմանավորվածություններ:

Հանդիպման ավարտին ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանը հույս Է հայտնել, որ ֆրանսիացի գործընկերոջ հետ հաջորդ հանդիպումը, արդեն Երևանում, իրեն երկար սպասեցնել չի տա:

Այցելության ծրագրով պարոն Կարապետյանը վաղը կմեկնի Ֆրանսիայի արդյունաբերական կենտրոն հանդիսացող Լիոն քաղաք, որտեղ ևս նախատասվում են մի շարք հանդիպումներ գյուղատնտեսական կազմակերպությունների և ագրոարդյունաբերողների հետ:

Նույն շարքից