PanARMENIAN.Net-ի փոխանցմամբ՝ նՆախօրեին` նոյեմբերի 19-ին, ԵԽԽՎ-ում ընդունված` «Սաֆարովի գործով» բանաձևի վերաբերյալ զեկույցի քննարկմանը մասնակցող Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովը նշել է, որ, իհարկե, Ռամիլ Սաֆարովը հանցագործ է և դա չի վիճարկվում, սակայն պետք է հաշվի առնել հանգամանքները` հիշելով պատերազմական իրավիճակը և որ մինչ այժմ էլ դիպուկահարների կրակոցներից զոհեր են լինում: Այս մասին պատմել է ԵԽԽՎ մշտական հանձնաժողովի նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով Բրյուսելում գտնվող ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը` հավելելով, որ հպանցիկ հիշատակվել է նաև օրերսխոցված ուղղաթիռը, ինչպես նաև Սաֆարովի` ծագումով այդ տարածքներից լինելու հանգամանքը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում