Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի մեկին այցելելու է Թուրքիա:
Ինչպես տեղեկացնում է թուրքական Radikal թերթի կայքը, Պուտինին ուղեկցելու է 10 նախարար:
Նա Անկարայում մասնակցելու է Թուրքիա-Ռուսաստան ռազմավարական համագործակցության խորհրդի ժողովին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համատեղ նախագահելու է նիստը:
Ակնկալվում է, որ այցի ընթացքում նպատակ է դրվելու ծրագիր մշակել, որպեսզի մինչև 2020թ.-ը երկու երկրների միջև առևտրաշրջանառությունն աճի՝ հասնելով 100 մլրդ դոլարի:
Տնտեսական և էներգետիկ ոլորտներում համագործակցությունից բացի քննարկվելու է նաև Թուրքիայից պտուղ- բանջարեղենի արտահանումը Ռուսաստան՝ ռուսական պահանջարկը բավարարելու համար: