Միջազգային 

Պուտինն ու Էրդողանը կքննարկեն Թուրքիայում ԱԷԿ-ի շինարարության հարցը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի դեկտեմբերի սկզբին Թուրքիա կատարելիք այցի ընթացքում այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ երկու երկրների միջեւ տնտեսական եւ քաղաքական հարաբերությունների վերաբերյալ հարցերի շրջանակում պետք է քննարկվի նաեւ ՌԴ կողմից Թուրքիայում ատոմային էլեկտարակայնի շինարարության հարցը:



 Այս մասին  հայտնում է թուրքական կառավարությանը մոտ «Սթար» թերթը` նշելով, որ այցի ընթացքում քննարկվելիք կարեւոր թեմաներից մեկը պետք է հանդիսանա Թուրքիայում «Աքքույու» ատոմային էլեկտրակայանի շինարարությունը:


Բացի այդ, ենթադրվում է, որ Պուտինն ու Էրդողանը կքննարկեն նաեւ տարածաշրջանային խնդիրներ:


Թուրքական ԶԼՄ-նե ավելի վաղ հայտնել էին, որ Մերսին նահանգում «Աքքույու» կոչված առաջին ատոմային էլեկտրակայանի նախագծմամբ եւ շինարարությամբ զբաղվող ռուսաստանյան «Ատոմստրոյէքսպորտ» ընկերությունը պատրաստ է նախագծում 49 տոկոս մասնաբաժինը փոխանցել թուրքական ընկերություններին, որոնց պետք է հանձնարարվեն ատոմային էլեկտրակայանի համար ենթակառուցվածքների ստեղծման աշխատանքները: Ենթադրվում է, որ նախագծի շրջանակում շինարարական աշխատանքները կսկսվեն 2016 թվականին: ԱԷԿ-ի առաջն բլոկը պետք է շահանգործման հանձնվի 2019 թվականին:


Akkuyu NGS ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Սուպերֆինը հայտնել է, որ ԱԷԿ-ի շինարարության համար պահանջվում է 20 մլրդ դոլար: Նախագծի վրա արդեն մեկ միլիրադ դոլարից ավելի ներդրում է կատարվել, եւ տարվա ընթացքում ներդրումները պետք է հասցվեն մինչեւ երեք մլրդ դոլարի:

Նույն շարքից