ԱՄՆ-ում թուրք գործարարների հիմնադրած թուրք-ամերիկյան առևտրաարդյունաբերական պալատի ղեկավարի պաշտոնում ընտրվել է ազգությամբ հայ Թուրքիայի քաղաքացի Արեթ Թաշչյանը։
Ինչպես տեղեկացնում է Hye Tert-ը, Նյու Յորքում հիմնադրված պալատի ղեկավարի պաշտոնում Արեթ Թաշչյանն ընտրվել է 12 կողմ, 7 դեմ ձայների հարաբերակցությամբ։
Կառույցը հիմնադրվել է 10 տարի առաջ։ Դրա նպատակը Թուրքիայի տնտեսական հնարավորություններն ԱՄՆ-ի ներդրողներին ծանոթացնելը, ինչպես նաև ԱՄՆ-ում ներդրումներ կատարել ցանկացող թուրք գործարարներին օգնություն ցուցաբերելն է։
Թաշչյանը նավերի ապահովագրությամբ զբաղվող ընկերության սեփականատեր է։