Միջազգային 

Սկանդալ Բաթումում

Բաթումում Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակում ընթացող Քաղաքացիական հասարակության ֆորումում սկանդալ է տեղի ունեցել. պոկել են չեխական People in Need կազմակերպության կողմից կախված պլակատը, որը քննադատություն է բովանդակել Ադրբեջանի եւ նրա նախագահ Իլհամ Ալիեւի հասցեին:


Պլակատը, որը Ալիեւի լուսանկարներով գրավոր հայտարարություն էր Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների, իրավապաշտպանների ձերբակալության, Ալիեւի կողմից անկախ ոչ կառավարական կազմակերպությունների գործունեությունը սահմանափակելու մասին օրենք ստորագրվելու մասին, պոկել է ադրբեջանական պատվիրակության անդամ Սալիմ Բաբաեւը, որից հետո Չեխիայի ներկայացուցիչները ոստիկանություն են կանչել:


Այս մասին  musavat.com-ին հայտնել է ֆորումին մասնակից «Ենի Մուսավաթ» թերթի գլխավոր խմբագիր Ռաուֆ Արիֆօղլուն:


Նրա խոսքով, ադրբեջանական պատվիրակությունը հրաժարվել է մասնակցել ֆորումի աշխատանքներին: Նրանց ներկայացուցիչները հայտարարել են, թե մարդու իրավունքները խախտվում են նաեւ մյուս երկրներում, սակայն, կախվել են հենց Ադրբեջանին քննադատող լուսանկարներ:

Նույն շարքից