Միջազգային 

Թուրքիայում վրդովված են Սպիտակ տանը հայ որբերի գորգի ցուցադրությունից

Սպիտակ տանը ցուցադրության հանված հայկական գորգը, որը գործել են Հայոց ցեղասպանությունից փրկված հայ որբերը, շարունակում է քննարկվել թուրքական լրատվամիջոցներում:

 

 

Այն բնութագրվում է որպես «ցեղասպանության խորհրդանիշ», և համարվում է հայկական սփյուռքի կողմից 2015թ.-ին ակնկալվող արշավի մեկնարկ:

 

 

Ոմանք էլ այն համարում են ԱՄՆ-ի կողմից ընդդեմ Թուրքիայի արված քայլ:

 

«Հայերը, այդ գորգը Սպիտակ տանը ցուցադրելով, նախապատրաստվում են 2015թ.-ին: Այդ գորգի անունը Հայ որբերի գորգ է, բայց իրականում 1915-916թթ.-ին ոչ թե հայերն էին որբ, այլ մուսուլման թուրք երեխաները»,-ասել է Աթաթուրքի անվան համալսարանի հայ-թուրքական հարաբերությունների հարցերի կենտրոնի ղեկավար Էրոլ Քյուրքչուօղլուն:

Նա պնդել է, թե այդ տարիներին շատ են եղել որբ թուրք երեխաները, ինչն այժմ անտեսվում է:

 

Թուրք գիտնականը նաև պնդել է, թե այդ գորգի ցուցադրությամբ ցանկանում են թուրքերի հանդեպ ատելություն ու վրեժխնդրության ցանկություն սերմանել:

 

Ըստ  հակահայկական գործունեությամբ աչքի ընկնող թուրք գիտնականի՝ «գորգը պարզապես պատրվակ է թուրքերի հանդեպ թշնամանք սերմանելու համար», և Սպիտակ տունն էլ է դրա մասնակիցը դառնում:

Նույն շարքից