Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն Ռուսաստանն անվանել է ահաբեկչական պետություն, գրում է Лента-ն։
«Ուկրաինան այսօր պայքարում է խաղաղության համար ամբողջ Եվրոպայում։ Եթե ահաբեկչական պետությանը, որն ագրեսիա է ցուցաբերում իր հարևանի հանդեպ, չկանգնեցնել, ապա ագրեսիան կարող է տարածվել ամբողջ Եվրոպայում և ավելի հեռու»,- ասել է նախագահը։
Գրիբաուսկայտեի գնահատականով՝ Ուկրաինային անհրաժեշտ է քաղաքական, հումանիտար և ռազմական օգնություն, որպեսզի երկիրը կարողանա շարժվել եվրոպական ուղղությամբ՝ «առանց ճնշման, առանց ռազմական միջամտության, առանց ագրեսիայի»։
Ինչպես նշել է նախագահը, Լիտվան, ինչպես և այլ եվրոպական երկրներ, հասկանում է, որ խաղաղության համար պետք է պայքարել և պաշտպանել այն, և ոչ ոք չի կարող թելադրել փոքր կամ մեծ պետությանը, թե ինչպես պետք է ապրել։