Միջազգային 

Եվրոպայի անվտանգությունը կարող է ապահովվել միայն Ռուսաստանի հետ համագործակցությամբ. Մերկել

 Եվրոպայի անվտանգությունը կարող Է ապահովվել միայն Ռուսաստանի հետ համագործակցությամբ: Այդ մասին Կշիժովոյում հայտարարել Է ԳՖՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը:


Լեհաստանի վարչապետ Եվա Կոպաչի հետ միասին նա մասնակցել Է «Խիզախություն եւ հաշտություն» ցուցահանդեսի բացմանը, որը նվիրված Է լեհ-գերմանական հարաբերությունների բարելավման 25-րդ տարեդարձին:


«Մեզ համար պատժամիջոցներն ինքնանպատակ չեն: Հարկավոր Է կարգավորել երկխոսությունը»,-հավելել Է Մերկելը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Նույն շարքից