Ադրբեջանական բանակը զինվոր է կորցրել:
Այս մասին հայտնում է virtualaz.az լրատվական կայքը` հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքին:
Ըստ հաղորդագրության` Ադրբեջանի զինված ուժերի 19-ամյա զինվոր Ռուստամ Իզզեթ օղլու Ազիզովը զոհվել է մարտական հենակետում նոյեմբերի 20-ին ժամը 12:45-ին: Նա ծննդով Աստարայի շրջանից է: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: