Տնտեսություն 

Ուկրաինայում պահուստային գազի հետ կապված վերջին զարգացումները

Ապրիլի կեսերին Ուկրաինան սկսեց  Լեհաստանի տարածքով  Եվրոպայից ստանալ պահուստային գազ: Այսօր կանցկացվի  գազատար խողովակների մրցութային վաճառք, որոնցով մայիսին  մատակարարվելու է ուկրաիանական գազը:  Ենթադրվում է, որ գազատար խողովակները կրկին կանցկացվեն Լեհաստանի տարածքով: Ուկրաիանայի գազամատակարարման սցենարը Գերմանիայի ձեռքերում է և այն որոշել է  գազը  անցկացնել երկու կետերով՝ Լեհաստանով  և Սլովակիայով: 

 

Անցած տարի պահուստային գազը 7 միլիարդ  մ3  էր, որը մինչև 2015 թվականը կարող է կազմել 10  միլիարդ մ 3, իսկ եթե Սլովակիան և Ուկրաինան համաձայնության գան, պահուստային գազի քանակը կարող է հասնել մինչև 20 միլիարդ  մ3 :

Պահուստային գազի միջոցով դաշնակիցները փորձում են «օգնել » Ոկրաինային 1000 մ գազի գինը հասցնել մինչև $286,5 до $485,5 -ի:

 

Այսօր հնարավոր է կայանա Ռուսաստանի, Սլովակիայի և ՈՒկրաինայի էներգետիկայի նախարարների հանդիպումը, որի ընթացքում կքննարկվեն գազամատակարարման վերաբերյալ հարցեր: Քանի որ Սլովակիան մեծ կախվածության մեջ է ռուսական «Газпромом»-ից, այն վախենալով, որ պահուստային գազի մատակարարումը կարող է ազդել Ռուսատանի հետ կնքված գազային պայմանագրի վրա, առաջարկել է մեկ այլ տարբերակ. Ուկրաինա մատակարարվող պահուստային գազի վերաբերյալ տարվող քննարկումներին և աշխատանքներին պետք է միանա նաև Ռուսաստանը:

Նույն շարքից