Իրաքը և Թուրքիան պայմանավորվածության են հասել ռազմական համագործակցության և տեղեկատվության փոխանակման ոլորտում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
Համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադին՝ իր թուրք գործընկեր Ահմեթ Դավութօղլուի հետ բանակցություններից հետո։
Թուրքիայի վարչապետը ժամանել է Իրաք երկօրյա այցով։ Բաղդադում նա հանդիպել է իրաքցի իր գործընկերոջ, ինչպես նաև հանրապետության նախագահ Ֆուադ Մաասումի հետ։
Սպասվում է, որ Դավութօղլուն կայցելի նաև Իրաքյան Քրդստանի մայրաքաղաք, որտեղ բանակցություններ կունենա ինքնավար շրջանի ղեկավար Մասուդ Բարզանիի հետ։