Միջազգային 

Իրանի նախագահը մեղադրել է Արևմուտքին

Իրանի նախագահ Հասան Ռուհանին Արևմուտքի երկրներին մեղադրել է Իրանի միջուկային ծրագրի հարցով Թեհրանի և միջազգային միջնորդների «վեցյակի» բանակցությունների անարդյունավետության համար: Այս մասին հինգշաբթի հայտնում է իրանական Fars News գործակալությունը:


Նրա խոսքով՝ հնարավոր է բանակցությունների արդյունքներով բազմակողմանի համաձայնության հասնել:


«Սակայն հնարավոր է՝ բանակցային մյուս կողմը («վեցյակը») ի վիճակի չէ որոշումներ ընդունել: Նրանք պետք է իմանան, որ եթե համաձայնագիրը ձեռք բերվի, դա օգտակար կլինի ժողովրդի, տարածաշրջանի և ամբողջ աշխարհի համար»,- ասել է նա:


Ռուհանիի խոսքով՝ Իրանն ի վիճակի է որոշում ընդունել, պատասխանատվություն ստանձնել և բոլոր անհրաժեշտ միջոցներով հասնել դրված նպատակներին:


Նա նշել է, որ Իրանի ժողովուրդը և գերագույն առաջնորդն աջակցում են երկրի՝ բանակցություններին մասնակցող պաշտոնատար անձանց:


«Իրանը մտադիր է բանակցությունների արդյունքներով հասնել համաձայնության, որը կերաշխավորի ժողովրդի իրավունքների պաշտպանությունն ու կապահովի երկրի անկախությունը»,- նշել է նա:

Նույն շարքից