«Քրդստանիաշխատավորականկուսակցության» (PKK) զինվածթեւի առաջնորդներից ՄուրադՔարայըլանը, ով նաեւ Ժողովրդի պաշտպանական ուժերի (HPG) գլխավոր շտաբի հրամանատարն է, հայտարարել է, որ Թուրքիայում քրդական խնդրի լուծման միակ տարբերակը քրդական ինքնավարության ստեղծումն է:
Այս մասին Քարայըլանը հայտարարել է քրդերենով լույս տեսնող Azadiya Welat թերթին տված հարցազրույցում: Նա ասել է, որ Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) կողմից խնդրի կարգավորման համար առաջադրված «ճանապարհային քարտեզը» հարցի լուծում չի պարունակում: «ԱԶԿ-իցանկությունն այն է, որ PKK-ն ինքն իրեն «հարակիրի» կատարի», - ասել է նա` նշելով, որ քրդական խնդիրը Թուրքիայում պետք է կարգավորվի այն կերպ, ինչպես նմանատիպ խնդիրները ինքնավարության ստեղծումով կարգավորվել են Անգլիայում, Իսպանիայում, Բելգիայում, Շվեյցարիայում, Լատինական Ամերիկայում, Կանադայում, Հնդկաստանում եւ Ռուսաստանում:«Քրդական խնդրի լուծումն ինքնավարությունն է», -ասել է Քարայըլանը: PKK-ի զինյալների առաջնորդը նաեւ հավելել է, որ անցած հոկտեմբերին կազմակերպությանն անդամագրվել են եւս 1085 մարտիկներ:
Անդրադառնալով Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արինչի այն հայտարարությանը, որ «պետությունը հարկադրված չէ քրդական խնդրի կարգավորման գործընթացում», Քարայըլանն ասել է. «PKK-ն ոչ մեկի կարիքը չունի: Բայց, անկասկած, թուրք եւ քուրդ ժողովուրդներնզգում են խաղաղության, եղբայրության, բարեկամության, միասին ապրելու կարիքը»:
Թուրքիայի խորհրդարանում 35 պատգամավորական աթոռներ զբաղեցնող միակ քրդական «Ժողովուրդների դեմոկարատական կուսակցության» (HDP) համանախագահ Սալահեդին Դեմիրթաշը թուրքական «Ջումհուրիեթ» թերթի հետ զրույցում ասել է, որ մոտ օրերս 20-30 մարդուց բաղկացած պատվիրակություն կմեկնի Իմրալի բանտ, որտեղ ցմահ ազատազրկում է կրում PKK-ի առաջնորդ Աբդուլահ Օջալանը` խնդրի կարգավորրման շուրջ նրա հետ բանակացություններ անցկացնելու համար: Դեմիրթաշի խոսքով` պատվիրակության կազմում ընդգրկված են թուրքական պետության, HDP-ի ներկայացուցիչներ եւ այսպես կոչված «դիտորդական խորհրդի» անդամներ: Նա ասել է, որ բանակցությունների արդյունքները հետագայում պետք է ներկայացվեն Անկարա եւ Կանդիլ (PKK-ի նստավայրը, որը գտնվում է իրաքյան Քրդստանի տարածքում):
PKK-ն քրդերի ինքնավարության համար պայքարն սկսել է 1980-ական թվականներից: Մինչ այժմ Թուրքիայում թուրք-քրդական բախումներում 40 հազարից ավելի մարդ է զոհվել, իսկ թուրքական պետությունը տասնյակ միլիարդավոր դոլարների վնաս է կրել: