Միջազգային 

ԱՄՆ-ն չի բացառում Ուկրաինայի շուրջ բանակցություններին միանալը

ԱՄՆ իշխանությունները Մինսկի համաձայնագրերը մեռած չեն համարում և որոշակի պայմաններում կարող են միանալ Ուկրաինայի հարցով բանակցություններին, սակայն երբ և ինչ ձևաչափով, դեռ հայտնի չէ: Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, այդ մասին հայտնել է ամերիկացի բարձրաստիճան մի պաշտոնյա:

«Անխոս, որևէ մեկը չի կարող պնդել, որ մինսկյան համաձայնությունները մահացած են: Սակայն կան լուրջ մտավախություններ, որ դրանք խախտվում են»,- հայտարարել է նա՝ մեկնաբանելով ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի այցը Կիև:

Նա ուղղակի չի պատասխանել հարցին, թե ինչպես է ԱՄՆ-ն արձագանքում Ուկրաինայի նախագահի կոչին՝ մինսկյան գործընթացին միանալու համար: Նրա խոսքով՝ եթե Բայդենն ու Պորոշենկոն քննարկեն այդ հարցը, ապա իրենք ի նկատի կունենան: «Կարծում եմ, որ ԱՄՆ-ն պետք է որոշում կայացնի»,-ասել է նա:

Ջո Բայդենը Կիև է ժամանել երեկ: Այսօր նախատեսված է նրա հանդիպումը Պորոշենկոյի, ինչպես նաև վարչապետ Արսենի 
Յացենյուկի հետ:

Նույն շարքից