Միջազգային 

Խայտառակություն է, որ ԱՄՆ-ն մինչև հիմա զենք չի տրամադրել Ուկրաինային. Մաքքեյն

Ամերիկացի սենատոր Ջոն Մքքեյնը «խայտառակություն» է անվանել այն փաստը, որ ԱՄՆ-ն չի կարողանում Ուկրաինային զենքով ապահովել այն ժամանակ, երբ երկիրը պաշտպանում է իրեն, գրում է gazeta.ru-ն:

 

«Ողջ աշխարհում, ներառյալ՝ Արևելյան Եվրոպայում, նվազում է վստահությունն Ամերիկայի հանդեպ՝ հենց ուկրաինացի ժողովրդին ռուսական ագրեսիայի պայմաններում օգնելու մեր անկարողության պատճառով»,- ասել է Մքքեյնը:

 

Սենատորը խոստացել է անել հնարավորը, որպեսզի ստիպի Օբամայի գրասենյակին Ուկրաինային սպառազինություն տրամադրել:

 

«Ուկրաինացիներին ոչնչացնում են արդեն հիմա: Չորս հազարից ավելի մարդ է մահացել, և դա խայտառակություն է, որ Միացյալ Նահանգները չի տրամադրել զենք, որով նրանք կարող էին իրենց պաշտպանել»,- ասել է նա:

Նույն շարքից