Միջազգային 

Գորբաչովը Պուտինին իր հետ է համեմատել

Խորհրդային միության առաջին ու վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովն իր նոր՝ «Կրեմլից հետո» գրքի շնորհանդեսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին իր հետ է համեմատել, տեղեկացնում է Дождь հեռուստաալիքի կայքը:

 

«Նա սկսել է հիվանդանալ այն նույն հիվանդությամբ, որով մի ժամանակ ես էի հիվանդ՝ ինքնավստահությամբ: Նա իրեն Աստծո տեղակալ է համարում», -հայտարարել է Գորբաչովը:

 

 

Նրա նոր գիրքը հոդվածների ժողովածու է, որտեղ պատմվում է, թե ինչով է զբաղվել խորհրդային նախկին առաջնորդը ԽՍՀՄ-ի անկումից հետո:

 

 

Գորբաչովը 1985-1991թթ.-ին եղել է ԽՍՀՄ Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քարտուղարը, իսկ 1990-1991թթ.-ին՝ Խորհրդային միության առաջին և միակ նախագահը:

Նույն շարքից