Վրացական «Կվարիս պալիտրա» թերթը սկանդալային նյութ է հրապարակել Վրաստանում ադրբեջանական դպրոցներում կիրառվող դասագրքերի նյութի վերաբերյալ, հայտնում է «Նովոստնիկը»:
Ըստ հրապարակման՝ ադրբեջանական դասագրքերում աղավաղվում է տարածաշրջանի պատմությունը: Մասնավորապես ութերորդ դասարանի պատմության դասագրքում նշվում է, որ «հայերն ու վրացիները խաչակրաց արշավանքներ էին կազմակերպում սելջուկ թուրքերի դեմ»: Նշվում է, թե այսկերպ նրանք ցանկանում էին «Կովկասից դուրս մղել մուսուլմանական գործոնը և բաժան-բաժան անել ադրբեջանական հողերը»:
Նշվում է, նաև, թե 1120-ին վրաց Դավիթ IV թագավորը «թալանել է ադրբեջանական հարստությունները»: Իսկ «Թբիլիսին վրացիներին է անցել 1122-ին», իսկ մինչ այդ, պարզվում է, Թբիլիսին ադրբեջանական քաղաք է եղել:
Վրացի գիտնականները այս առիթով արդեն հայտարարել են, որ Ադրբեջանը՝ որպես պետություն, նշված շրջանում անգամ գոյություն չի ունեցել: Աղբյուրը կարծում է, որ նման «պատմական շանտաժը», երբ Վրաստանի, Շիրվանի տարածաշրջանի պատմությունը յուրացվում է, պետք է բողոքարկել դիվանագիտական մակարդակով:
Միաժամանակ նշվում են պրոպագանդայի վրիպակները՝ հայերի կտրվածքով, ըստ որի հայերը միայն 19-րդ դարում են հայտնվել տարածաշրջանում, սակայն դեռ 12-րդ դարում կռվել են մուսուլմանների դեմ: