Միջազգային 

ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի Աստանայում

 ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի 2015 թվականի մայիսի 29-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում: Այդ մասին  հայտնել է ԱՊՀ-ի գործադիր կոմիտեի նախագահ Սերգեյ Լեբեդեւը:


Նոյեմբերի 21-ին Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադում ընթանում է խորհրդի նիստը:


«Ղազախստանի Հանրապետության առաջարկությամբ որոշվել Է կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը անցկացնել 2015 թվականի մայիսի 29-ին Աստանայում»,-ասել է Լեբեդեւը խորհրդի ընդլայնված նիստում:


Նա հայտնել Է, որ խորհրդի նեղ կազմով նիստում պատվիրակությունների ղեկավարները քննարկել են տնտեսական համագործակցության հրատապ հարցերը, այդ թվում՝ ազատ առեւտրի գոտու վերաբերյալ պայմանագրի դրույթների իրագործման ընթացքը:


Կառավարությունների ղեկավարների խորհրդի այսօրվա նիստին մասնակցում են յոթ երկրների՝ Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի վարչապետները: Ադրբեջանը եւ Թուրքմենստանը ներցկայացված են առաջին փոխվարչապետներով, Ուկրաինան ներկայացնում Է Թուրքմենստանում հանրապետության դեսպանը, իսկ Մոլդովան՝ Բելառուսում երկրի դեսպանը:


ԱՊՀ-ի ազատ առեւտրի գոտին ստեղծում են ութ հանրապետություններ, բացառությամբ Ադրբեջանի եւ Թուրքմենստանի: Տաջիկստանն ստորագրել Է պայմանագիրը, բայց առայժմ այն չի վավերացվել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Նույն շարքից