Գրող Հեյբերտ Շվանը իր գրքում ներկայացրել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի մասին բավականին հետաքրքիր մանրամասներ: Այդ մանրամասները պետք է որ, ըստ պայմանավորվածության, հրապարակվեին գրողի մահից հետո, սակայն վերջինս չի համբերել և հանրությանն է ներկայացրել դրանք: Քանի որ Մերկելը բավականին հետաքրքիր կերպար է ոչ միայն Գերմանիայում, այլև ամբողջ աշխարհում, պարզ է, որ հեղինակի այս քայլն արժե բավականին մեծ գումար: Հետաքրքիր է, թե գրքում ինչ մանրամասներ են ներկայացված Մերկելի մասին:
Օրինակ՝ Երիտասարդ ժամանակ Մերկելը եղել է Գերմանիայի ազատ երիտասարդներ կուսակցության ակտիվիստ:
Անգելա Մերկելը սիրում էր փող աշխատել սպեկուլյացիաների միջոցով. նա արևելյան Գերմանիայից գնում էր 4 մարկով հատապտուղ և վաճառում այն երկու անգամ թանկ գնով: Հենց այս ճանապարհով էլ երիտասարդ Մերկելը աշխատում էր փող:
Գրքում նշվում է, որ Մերկելը սիրում էր ազատություն և հենց դա են վկայում ստորև ներկայացված լուսանկարները: