Միջազգային 

Պուտինը երկրում գործող կարգը տապալելու կոչերը ծայրահեղականության դրսևորում է որակում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկրում գործող կարգը տապալելու կոչերը ծայրահեղականության դրսևորում է որակում:

 

Ինչպես տեղեկացնում է kommersant.ru-ն, այդ մասին նա հայտարարել է Անվտանգության խորհրդի նիստին, որտեղ քննարկվել է ծայրահեղականությանը հակազդելու պետական կոնցեպցիան:

 

 

Նախագահը կոչ է արել Ռուսաստանում «գունավոր» հեղափոխություն թույլ չտալ:

 

 

Վլադիմիր Պուտինը գործող կարգի տապալման կոչերը ծայրահեղականության դրսևորում է համարում:

 

«Տարբեր ազգերի և հավատքի մարդկանց միջև հակամարտությունների բորբոքումը, ազգայնական գաղափարախոսության քարոզչությունը, հասարակական կարգի զանգվածային խախտումներն այդ նպատակով, գործող կարգը բռնի տապալելու կոչերը՝ դրանք ապազգային քայլեր են՝ ծայրահեղականության դրսևորում»,- հայտարարել է նա:

 

Վլադիմիր Պուտինն անհրաժեշտ է համարել այլ երկրների փորձից դասեր քաղելը, որտեղ ծայրահեղականությունն օգտագործվում է որպես աշխարհաքաղաքական ինստիտուտ:

 

«Մենք տեսնում ենք, թե ինչ ողբերգական հետևանքների են հանգեցնում «գունավոր» հեղափոխությունների կոչերը,  թե ինչ ցնցումներ ապրեցին այն երկրների ժողովուրդները, որոնք անցան անպատասխանատու փորձարկումների միջով: Մենք պարտավոր ենք անել հնարավորը, որպեսզի Ռուսաստանում նման բան երբեք տեղի չունենա»,-ասել է նա:

Նույն շարքից