Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադում ԱՊՀ-ի երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի շրջանակներում նոյեմբերի 21-ին տեղի է ունեցել Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի եւ Ղրղզստանի վարչապետների ոչ պաշտոնական հանդիպումը:
Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը եւ Հայաստանը 2015 թվականի հունվարից ստեղծում են Եվրասիական տնտեսական միություն: Մինչ այդ Ղրղզստանը նույնպես մտադիր Է ընդունել միավորմանն անդամակցելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: