Միջազգային 

Անում ենք հնարավորը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համար. Ադրբեջանում ամերիկացի պաշտոնյա

ԱՄՆ-ն հպարտ է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է, և որպես համանախագահ՝ փորձում է օգնել հակամարտող կողմերին ԼՂ խնդրի կարգավորման հարցում: ինչպես տեղեկացնում է ԱՊԱ-ն, այդ մասին հայտնել է Ադրբեջանում ԱՄՆ հարցերի ժամանակավոր ներկայացուցիչ Դերեկ Հոգանը:

 

 

Խոսելով նախագահների՝ Սոչիում, Նյուպորտում ու Փարիզում կայացած, ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հանդիպումների մասին՝ դիվանագետն ասել է. «Նման հանդիպումները ցույց են տալիս, որ մենք անում ենք հնարավորը հակամարտության խաղաղ կարգավորման համար»:

 

 

Անդրադառնալով էներգետիկ անվտանգության հարցերին՝ ամերիկացի պաշտոնյան նշել է, որ իրենք այդ հարցում սերտորեն համագործակցում են Ադրբեջանի հետ:

 

«Մենք ցանկանում ենք վստահ լինել, որ Ադրբեջանն ունի բոլոր միջոցներն էներգետիկ անվտանգությունն ահաբեկչական գործողություններից կամ բնական աղետներից պաշտպանելու համար: Մենք պետք է վստահ լինենք, որ համակարգը վստահելի է, և այդ հարցում սատարում ենք Ադրբեջանին»,-ասել է նա:

Նույն շարքից