Միջազգային 

Քրդստանը վճռական է անկախության վերաբերյալ հանրաքվե անցկացնելու հարցում. Բարզանի

analitik.am

Իրաքյան Քրդստանի ղեկավարությունը վճռական է տրամադրված ինքնավարության կարգավիճակի վերաբերյալ հանրաքվե անցկացնելու հարցում: 


Ինչպես հաղորդում է թուրքական «Հուրիեթ» թերթը, հայտարարել է քրդականինքնավարության առաջնորդ Մասուդ Բարզանին:


Նրա խոսքով` հանրաքվեի անցկացման հետ կապված անհրաժեշտ աշխատանքներ են տարվում, իսկ ինքնավարության անկախությունը ժամանակի հարց է:


Իրաքի որոշ հյուսիսային տարածքներ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից զավթվելուց հետո Բաղդադի եւ Էրբիլի (քրդական ինքնավարության մայրաքաղաքը) հարաբերությունները զգալորեն վատացել են: Մասուդ Բարզանին Իրաքի կառավարությանը մեղադրել է այն բանում, որ հենց նա է մեղավոր երկրում տեղի ունեցող իրադարձությունների մեջ:

Հուլիսի 7-ին Բարզանին հայտարարել էր, որ Իրաքը գտնվում է պառակտման եզրին, եւ կենտրոնական կառավարությունը չի վերահսկում իրավիճակը:

Նրա խոսքով` վաղ, թե ուշ քրդական ինքնավարությունը հայտարարելու է իր անկախության մասին, քանի որ դա հանդիսանում է Իրաքում քրդերի իրավունքը:

Նույն շարքից