Միջազգային 

Լուկաշենկոն չի բացառում, որ նախագահական կարիերան ավարտելուց հետո կաշխատի բուհում

analitik.am

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի բացառում, որ նախագահական կարիերան ավարտելուց հետո կարող Է դառնալ բուհի ռեկտոր կամ դասախոս:


«Ինձ համար ամենալավ պաշտոնը բուհի ռեկտորն Է, եւ ես դեմ չԷի լինի դասախոս դառնալ: Ահա կավարտեմ իմ նախագահական կարիերան, եթե առողջություն ունենամ, դասախոս կդառնամ եւ հաճույքով կդասախոսեմ»,-ասել Է Լուկաշենկոն Բելառուսի պետական մանկավարժական համալսարանի ուսանողների, դասախոսների եւ շրջանավարտների հետ նոյեմբերի 21-ին Մինսկում անցկացված սեմինարում:  


Լուկաշենկոն Բելառուսի նախագահի պաշտոնն զբաղեցնում Է 1994 թվականից՝ այդ պաշտոնում վերընտրվելով 2001, 2006 եւ 2010 թվականներին:


Հերթական նախագահական ընտրությունները Բելառուսում պետք Է անցկացվեն 2015 թվականի նոյեմբերից ոչ ուշ: Ընթացիկ տարվա հոկտեմբերին ռուսական ԶԼՄ-ների հետ կայացած մամուլի ասուլիսում Լուկաշենկոն չի բացառել իր մասնակցությունն այդ ընդտրություններին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Նույն շարքից