Միջազգային 

Նախաստորագրված կոալիցիոն համաձայնագրով՝ անդամակցությունը ՆԱՏՕ-ին այսուհետ կլինի Ուկրաինայի նպատակը

analitik.am

Ուկրաինայի 5 քաղաքական ուժերի՝«Պյոտր Պորոշենկոյի բլոկի», «Ժողովրդական ճակատի», «Սամոպոմոշչի», Լյաշկոյի «Արմատական կուսակցության» և «Բատկիվշչինայի» ներկայացուցիչները ստորագրել են կոալիցիոն համաձայնագրի տեքստի նախագիծ: Այս մասին հայտնում է Unian գործակալությունը:


Ներկայացուցիչները հույս են հայտնել, որ վաղը փաստաթուղթը լիարժեքորեն կներկայացվի հանրությանը:


«Պյոտր Պորոշենկոյի բլոկի» ներկայացուցիչ Վիտալի Կովալչուկի խոսքով՝ իրենք այն կստորագրեն նոյեմբերի 27-ին, երբ բացվի 8-րդ գումարման Գերագույն ռադայի առաջին նիստը:

ԶԼՄ-ները, հղում անելով խորհրդարանի աղբյուրին, հայտնում են, որ համաձայնագրի հիմնական կետերը հետևյալն են՝ նորընտիր պատգամավորները չեղյալ կհայտարարեն պատգամավորական անձեռնմխելիությունը, կմշակվի և կհաստատվի նախագահի իմփիչմենթի ընթացակարգ: Եվս մեկ կետ է ինտեգրումը ԵՄ-ին:


Պատգամավորները կընդունեն նոր ընտրական համակարգ, կչեղարկվի մեծամասնական կարգը, իսկ անդամակցությունը ՆԱՏՕ-ին այսուհետ կդառնա Ուկրաինայի նպատակը:

Նույն շարքից