Միջազգային 

ABC-ն, CBC-ն և NBC-ն հրաժարվել են հեռարձակել Օբամայի ելույթը

analitik.am

Ամերիկյան ABC, NBC և CBS հեռուստաալիքները հրաժարվել են ուղիղ եթերով հեռարձակել երկրի նախագահ Բարաք Օբամայի խոսքը ամերիկյան իմիգրացիոն համակարգի բարեփոխման մասին: Սպիտակ տունը հիասթափություն է հայտնել այդ առիթով, հայտնում է INTERFAX-ը:


«Անգլերենով հեռարձակվող հեռուստաալիքների ընդունած որոշումը հիասթափեցնում է»,- այդ առիթով հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը:

Սկզբում Օբամայի վարչակազմում ակնկալել են, որ Օբամայի խոսքն այդ հեռուստաալիքները կցուցադրեն ուղիղ եթերում, սակայն CBS-ն ուղիղ եթերով չի հեռարձակել Օբամայի ելույթը, NBC-ն խոսքը հեռարձակել է եթերում, բայց միայն MSNBC կաբելային լրատվական ալիքով: ABC-ում որոշում են ընդունել ընդհանրապես չցուցադրել ելույթը: Միաժամանակ, CNN, FOX-News, PBC և Univision ու Telemundo իսպանալեզու հեռուստաընկերությունները ելույթը ցուցադրել են ուղիղ եթերում:


 

Իր խոսքում Օբաման հայտարարել է առանց հանրապետականների կողմից վերահսկվող Սենատի աջակցության իմիգրացիոն համակարգի բարեփոխում իրականացնելու մտադրության մասին: Օբամայի հրապարակած ծրագրի շրջանակներում ավելի քան 4 մլն անօրինական ներգաղթյալ կկարողանա Ամերիկայոմ աշխատելու պաշտոնական թույլտվություն ստանալ և խուսափել արտաքսումից: Դա կվերաբերի նրանց, ովքեր բարձր որակավորում, կրթություն և բիզնես վարելու փորձ ունեն: Միաժամանակ, լրացուցիչ միջոցներ կհատկացվեն նոր անօրինական ներգաղթյալների երկիր չթողնելու համար:


Հանրապետական կուսակցությունն արդեն հայտարարել է, որ բարեփոխումն արգելափակելու միջոցներ է փնտրում:

Նույն շարքից