Միջազգային 

Օլիգարխը փորձում է իսկապես սպանել քաղաքական գործընթացը. Սաակաշվիլի

analitik.am

Forbes-ին տված հարցազրույցում Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին մեկնաբանել է քաղաքական իրադարձությունները Վրաստանում:

 

«2012 թ. Վրաստանը բացառիկ հնարավորություն ուներ՝ չնայած, իհարկե, այդ խումբը, ավելի ստույգ՝ Իվանիշվիլին, որը եկավ և մի խումբ բերեց, իսկապես ուղղված չէր առաջընթացի:

 

Գործնականում ամբողջ աշխարհում պայքար է ընթանում հետընթացի և առաջընթացի ուժերի միջև: Ամբողջ աշխարհում: Դա տեղի է ունենում ոչ միայն Վրաստանում: Եվ 2012 թ., իհարկե, Վրաստանում հաղթեց հետընթացի ուժը: Դա ընդհանրապես ոչ մի կասկած չի հարուցում: Նրանք անկեղծորեն եկան հետընթացի կոչերով՝ չթաքցնելով դրանք: Սկսած նրանից, որ նրանց դուր չէին գալիս մեր ստեղծած ինստիտուտները, վերջացրած նրանով, որ պատրաստվում էին շենքեր քանդել: Բայց գլխավոր խնդիրն այն է, որ երկրում կորել է ոչ միայն տեմպը, այլև տրամադրությունը և այն դրայվը, որն իսկապես կար: Դրայվը չի չափվում քաղաքական կատեգորիաներով:

 

9 տարուց 8-ը երկրում դրական էմիգրացիոն շարժ է եղել: Դա նշանակում է՝ ավելի շատ մարդ է վերադարձել, քան գնացել է: Դա դրայվի հավաստի նշան է: Քանի որ բնակչության 1 անձի թվով մեր եկամուտը չէր պայմանավորում այդ գործընթացը, դա պայմանավորում էր տրամադրությունը, դա պայմանավորում էր ապագա հեռանկարի զգացողությունը, և, ցավոք, դա կորած է: Եվ այդ կորուստը շատ ավելի նշանակալի է, քան տնտեսական պարամետրերը կամ հանցավորության պարամետրերը, որոնք վատանում են:

 

Դա օլիգարխի փորձն է՝ իսկապես սպանելու քաղաքական գործընթացը: Նա աշխատում է գցել երկրի գինը, ուստի հիստերիկ ձևով կրկնում է, որ երկիրը աղքատ, չունևոր, աննշան գյուղ է: Որովհետև իր ամբողջ կյանքում նա 2 բան է արել՝ զեղչված ակտիվներ է գնել, էժան տիրացել դրանց, նաև ղեկավարել է իր օֆշորային ձեռնարկությունները:

 

Մարդիկ չեն փոխվում. նրանք այսօր էլ օֆշորից են ղեկավարում, բայց ոչ Կայմանյան կղզիների օֆշորից. դա Սոլոլակի լեռան օֆշորն է…»,- ասել է Սաակաշվիլին:

Նույն շարքից