Միջազգային 

Ճապոնիայում լուծարվել է խորհրդարանը, հայտարարվել են նոր ընտրություններ

analitik.am

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն լուծարել է խորհրդարանը՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հնարավորություն ընձեռելով, գրում է BBC News-ը։

 

Աբեն տնտեսության մեջ կտրուկ փոփոխությունների կողմնակից է և փորձում է խուսափել, կամ գոնե հետաձգել վաճառքի հարկի ավելացման ներդրումը։

 

Սակայն, ընտրողների շրջանում ԶԼՄ-ների անցկացրած հարցումը ցույց է տվել, որ մարդիկ այդ հարցում այդքան էլ նրա հետ համաձայն չեն և չեն հասկանում, թե ինչու է նա որոշել խորհրդարանական ընտրություններ անցկացնել ժամանակից երկու տարի շուտ։

 

Ընտրությունները կկայանան դեկտեմբերի կեսերին։

 

Ճապոնական խորհրդարանը երկու պալատից է կազմված՝ խորհրդականների պալատ (վերին պալատ) և ներկայացուցիչների պալատ։

Նույն շարքից