Միջազգային 

Կառլա Բրունի-Սարկոզին բարեգործական երգ կձայնագրի Էբոլայի մասին

analitik.am

Ֆրանսիայի նախկին առաջին տիկին Կառլա Բրունի-Սարկոզին կգլխավորի բարեգործական Band Aid նախագծի ֆրանսիական տարբերակը: Նախագծի շրջանակներում կձայնագրվի երգ, որի եկամուտից ստացված գումարները կուղղվեն Աֆրիկայում Էբոլայի համաճարակի դեմ պայքարին, գրում է Gazeta.ru-ն:

 

Noël est là («Ամանորը եկել է») երգի ձայնագրությանը կմասնակցեն Վանեսա Պարադին, Լուի Բերտինյակը, Zaz-ը և այլք: Երգը և տեսահոլովակը կթողարկվեն դեկտեմբերի 1-ին:

 

Ավելի վաղ աֆրիկացի ակտիվիստները բողոքով են հանդես եկել Band Aid 30 նախագծի դեմ, որը Մեծ Բրիտանիայում իրականացնում է երաժիշտ Բոբ Գելդոֆը: Ուղերձի հեղինակները նշել են, որ Աֆրիկայում կան սեփական պրոֆեսիոնալ երաժիշտներ։

 

Նրանք նաև նշել են, որ Եվրոպայից բարեգործական նախագծի մասնակիցները չունեն բավականաչափ կարեկցանք աֆրիկացիների հանդեպ:

Նույն շարքից