Միջազգային 

Քերին մեկնում Է Փարիզ, Զարիֆը՝ Թեհրան՝ շարունակելու կոնսուլտացիաները

analitik.am

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին նոյեմբերի 21-ի երեկոյան Վիեննայից կմեկնի Փարիզ՝ կոնսուլտացիներ անցկացնելու եվրոպացի գործընկերների հետ: Այդ տեղեկատվությունը նոյեմբերի 21-ին ՏԱՍՍ-ին հաստատել Է Իսլամական Հանրապետության եւ «վեցյակի» բանակցություններում ամերիկյան պատվիրակության մի աղբյուր:

 

Նա նշել Է, որ Քերին ուղեւորվելու Է ոչ թե Վաշինգտոն, այլ Փարիզ՝ հանդիպելու եվրոպացի գործընկերների հետ:

 

Ավելի վաղ իրանական պատվիրակության մի աղբյուր հավաստել Է, որ Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը երեկոյան ժամերին կուղեւորվի Թեհրան՝ լրացուցիչ կոնսուլտացիաներ անցկացնելու «վեցյակի» հետ մշակվող համաձայնագրի շուրջ: Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի ԱԳ նախարարները նույնպես պլանավորում են վերադառնալ իրենց մայրաքաղաքներ:

 

Դրա հետ մեկտեղ ենթադրվում Է, որ նախարարները կվերադառնան նոյեմբերի 22-ին կամ 23-ին՝ շարունակելու  բանակցային գործընթացը:

Նույն շարքից