Միջազգային 

33 երկրներ համաձայնեցրել են ԴԱԻՇ-ի դեմ ռազմական արշավ անցկացնելու ծրագրերը. Պենտագոն

analitik.am

ԱՄՆ-ում կայացել է ԴԱԻՇ-ի դեմ ռազմական արշավի մասնակից պետությունների ներկայացուցիչների նոր հանդիպումը: Այս մասին հայտնել է ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարությունը՝փոխանցում է TASS գործակալությունը:

Բանակցություններն անցկացվել են Ֆլորիդայի Տամպա քաղաքում գտնվող կենտրոնական հրամանատարության շտաբում: Խորհրդակցություններին մասնակցել են 33 երկրների պաշտոնատար անձինք, ովքեր զբաղվում են ռազմական պլանավորմամբ: Համաժողովը սկսվել է նոյեմբերի 12-ին և տևել 10 օր: Մասնակցել են մոտ 200 զինվորական առաջնորդներ:

Զգալի ուշադրություն է դարձվել ծրագրերի հետագա զարգացմանը՝ ուղղված Իրաքի անվտանգության ուժերի նախապատրաստմանն ու զինմանը, որպեսզի նրանք կարողանան վերականգնել մարտական հզորությունը, դիմակայեն ԴԱԻՇ-ին և վերջին հաշվով կարողանան ինքնուրույն ապահովել երկրի պաշտպանությունը:

Համաժողովի մասնակիցներն ի մի են բերել ծրագրերը և քննարկել, թե ինչպես կարելի է լավագույնս ապահովել ջանքերի համաժամանակեցումն ու փոխլրացումը՝ կոչված օգնելու իրաքցիներին:

Կենտրոնական հրամանատարության ղեկավար, գեներալ Լլոյդ Օսթինը հաստատել է, որ համաժողովին վիթխարի առաջնթաց է ձեռք բերվել:

Նույն շարքից