Միջազգային 

Մաքքեյնը «պատերազմ բորբոքող է». Ջիմի Քարթեր

analitik.am

ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարթերը ի պատասխան իր հասցեին ուղղված քաղաքական գործչի քննադատության՝ հանրապետական սենատոր Ջան Մաքքեյնին անվանել է «պատերազմ բորբոքող»: Այս մասին գրում է The Hill պարբերականը:

«Դա իսկական հաճոյախոսություն է պատերազմ բորբոքողի կողմից: Երբ ես նախագահ էի, ես բավականին հաջողակ էի՝ ԱՄՆ-ում խաղաղությունը պահպանելու և մյուս երկրներում ևս այն ապահովելու համար: Ես բավականին հաջողակ էի, որպեսզի նախագահության 4 տարիներին ոչ մի ռումբ չնետեի, ոչ մի հրիթռ և ոչ մի կրակոց չարձակեի»,- հայտարարել է Քարթերը:

Նախկին նախագահի այս հայտարարությունը արձագանքն էր Մաքքեյնի կողմից գործող և նախկին նախագահների համեմատության. «Ջիմի Քարթերը վատն էր, բայց իմ կարծիքով՝ նա հանգչում էր ներկայիս նախագահի ֆոնին»:

Նույն շարքից